Գործունեության տեսակները
Բնական գազի ներկրում, բաշխում և իրացում
Բնական գազի պահեստավորում
Գազի տնտեսության համակարգերի վերակառուցում
Գազի տնտեսության համակարգը ներառում է բարձր, միջին և ցածր ճնշման գազատարներ, գազաբաշխման կայաններ ու լրացուցիչ ինժեներական կառույցներ, որոնց միջոցով իրականացվում է բնական գազի փոխադրումն ու բաշխումը: Համակարգերի վերակառուցումն ու ընդլայնումը, ինչպես նաև արդիականացումը` նոր տեխնոլոգիաների կիրառմամաբ, շարունակական ու ամենամյա միջոցառումների համալիր ծրագիր է:
Գազաէներգետիկ ծրագրեր
Ընկերության ռազմավարական նպատակն է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տարածաշրջանային նշանակության գազաէներգետիկ ընկերություն դարձնելը` դինամիկ զարգացման, գործունեության դիվերսիֆիկացման և տարածաշրջանային գազաէներգետիկ ծրագրերում մասնակցության ճանապարհով:
Էլեկտրական էներգիայի արտադրություն և արտահանում
Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը շահագործելով, Ընկերությունը լուրջ ծրագրեր ունի մասնաբաժին ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում և ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները հարևան երկրներ: