Գազամատակարարման վթարային ընդհատումներ

19.04.2024
Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 19-ին ժամը 10։30-ից դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Թումանյան և Երևանյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

18.04.2024
Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է ցածր ճնշման գազատար, ինչի պատճառով ապրիլի 18-ին ժամը 12։30-ից դադարեցվել է Արարատի մարզի Արալեզ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 18-ին ժամը 10։30-ից դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի Խաչքար թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով ապրիլի 18-ին ժամը 09։40-ից դադարեցվել է «Զվարթնոց» օդանավակայանի, Օդանավակայանի 3-ից 6-րդ փողոցների, Երկաթգծի 1-ից 3-րդ փողոցների, Նանսենի փողոցի, Արգավանդ բնակավայրի (ամբողջությամբ) գազասպառողների, «Ֆակել» ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։


Ցածր ճնշման գազատարի վրա տեղադրված սողնակայաին փականի խափանման պատճառով ապրիլի 18-ին ժամը 08։30-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սպանդարյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը։
Փականի փոխարնման աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։