Գազի գինը կիջնի

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 28-ին որոշում է կայացրել փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 6-ի «Պետական գույքի օտարման եւ բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» N 449-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է նրանով, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006թ. նոյեմբերի 29-ի N 298-Ն որոշմամբ 2007թ. հունվարի 1-ից սահմանվում են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագներ: Որոշմամբ ամսական մինչեւ 10 000 խմ գազի սպառման դեպքում՝ 1000 խմ-ի համար, 90.000 դրամի փոխարեն, սպառողն այսուհետ կվճարի 84 000 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ ամսական 10 000 խմ եւ ավելի սպառման դեպքում՝ 1000 խմ-ի համար, 146.51 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի փոխարեն, 153.26 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ-ն):

Աղբյուր: «Լրագիր» ինտերնետային էջ