Ինչպես են գազաֆիկացնում Ռուսաստանում, ինչպես՝ Հայաստանում

Գազպրոմում՚ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ եւ երկրի նախագահի ամենահավանական թեկնածու Դմիտրի Մեդվեդեւը պահանջել է կարգի հրավիրել այն չինովնիկներին, որոնք բնակչության վրա են գցում բնակավայրերի գազաֆիկացման ծախսերը: Նա մասնավորապես ասել է, որ ռուսաստանյան տարածաշրջանների գազաֆիկացումը լուրջ սոցիալական նշանակություն ունի եւ անթույլատրելի է այդ ծախսերը բնակչության վրա թողնելը: Փոխվարչապետը նաեւ նշել է, որ փողոցների գազատարների կառուցումն ու միացման վճարը պետք է կատարվի բյուջետային միջոցների հաշվին:


Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ՙՀայռուսգազարդի՚ մշակած ՙՀՀ տարածքում 2003–2007 թթ. գազամատակարարման վերականգնման եւ գազաֆիկացման՚ ծրագրով, ՙՀայռուսգազարդի՚ միջոցներով շահագործման է հանձնվել 12148 կմ գազաբաշխիչ ցանցը, որի երկարությունը 2002-ին 9168 կմ էր: Այդ տարիների ընթացքում Հայաստանում գազաֆիկացման մակարդակը 21 տոկոսից հասցվել է 90 տոկոսի: Այս ցուցանիշով մենք առաջինն ենք ոչ միայն ԱՊՀ երկրների մեջ, այլեւ աշխարհում: 2007-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ, բնական գազ ունեցողների փաստացի ցուցանիշը կազմել է 505 հազար մարդ, որն արդեն 5 տոկոսով գերազանցել է խորհրդային տարիների 485 հազար մարդ ցուցանիշը:

Գազաֆիկացման լուրջ սոցիալական նշանակության մասին է խոսում այն փաստը, որ էլեկտրաէներգիայի փոխարեն բնակիչների գազի օգտագործումը հնարավորություն է տվել Հայաստանում խնայելու տարեկան 250–300 մլն դոլար, իսկ տրանսպորտային միջոցների համար՝ 180–200 մլն դոլար:

Աղբյուր: «Ազգ» թերթ