17 փետրվարի 2008

«Գազպրոմի» բաժնեմասն ավելացավ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) երեկ սենսացիոն մի որոշում է կայացրել: «ՀայՌուսգազարդե ընկերությանը թույլատրել է թողարկել 95 մլրդ 503 մլն դրամ արժեքով 19 մլն սովորական անվանական բաժնետոմսեր եւ դրանք վաճառել ռուսական „Գազպրոմե ընկերությանը:


Տեղեկացնենք, որ ընկերությունը մի անգամ էլ 2006թ. է թողարկել 11 մլն 180 հազար բաժնետոմսեր, սակայն «Գազպրոմըե դրանցից 2,8 միլիոնի արժեքը չի մարել: Այն պետք է մարի 2008թ. թողարկած բաժնետոմսերի հետ միասին: Իհարկե, թվում է, թե այստեղ վտանգավոր կամ տարօրինակ ոչինչ չկա՝ „ՀայՌուսգազարդըե բաժնետիրական ընկերություն է, իր կանոնադրական կապիտալն ավելացնելու համար իրավունք ունի լրացուցիչ բաժնետոմսեր թողարկել եւ վաճառել իր բաժնետերերին կամ բաժնետերերից որեւէ մեկին: Իսկ բաժնետոմսերի մարումից առաջացած գումարն էլ իրավունք ունի ներդնել գազամատակարարման համակարգը ընդլայնելու եւ արդիականացնելու նպատակով: Սա՝ առաջին հայացքից: Այստեղ, սակայն, վտանգավոր է այն հանգամանքը, որ հանձնաժողովի որոշման արդյունքում „ՀայՌուսգազարդումե ռուսական „Գազպրոմե ընկերության բաժնեմասն ավելանում է: Հիշեցնենք, որ երբ ստեղծվեց „ՀայՌուսգազարդըե, ընկերության 45 տոկոս բաժնետերը ՀՀ կառավարությունն էր` ի դեմս Էներգետիկայի նախարարության, մյուս 45 տոկոսը պատկանում էր „Գազպրոմինե, իսկ 10 տոկոսը՝ միջազգային „Իտեռաե ընկերությանը: Այդ ժամանակ ընկերության կանոնադրական կապիտալը 140 մլրդ դրամ էր: 2006թ. Հայաստանը գազի դիմաց ռուսական կողմին տվեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, որն անցավ „ՀայՌուսգազարդիե հաշվեկշիռ: Այդպիսով, հօգուտ „Գազպրոմիե տեղի ունեցավ ընկերության կանոնադրական կապիտալի մեխանիկական մեծացում: Այդ 5-րդ բլոկից հետո „ՀայՌուսգազարդումե „Գազպրոմիե բաժնեմասը դարձավ 57,5 տոկոս: Հիմա ընկերության կանոնադրական կապիտալը 182,5 մլրդ դրամ է, որից ՀՀ կառավարության բաժինը կազմում է 63,4 մլրդ դրամ: Եթե այս տարի „Գազպրոմնե ամբողջությամբ մարի թողարկվող բաժնետոմսերի ամբողջ արժեքը, ապա „ՀայՌուսգազարդըե կունենա 278,4 մլրդ դրամ կանոնադրական կապիտալ: Եվ արդյունքում „Գազպրոմիե բաժնեմասը կդառնա 72,1 տոկոս: Հայաստանի բաժնեմասը 34,7 տոկոսից կիջնի՝ մինչեւ 22,7 տոկոսի: 7,7 տոկոսից մինչեւ 5,6 տոկոսի կիջնի նաեւ „Իտեռայիե բաժնեմասը: Այսինքն` Ռուսաստանը մեծացնում է իր բաժինը մի այնպիսի ընկերության մեջ, որը Հայաստանի համար ունի ռազմավարական կարեւոր նշանակություն, որը Հայաստանի միակ գազամատակարարն է: Սա արդեն վտանգավոր է այն առումով, որ մեր երկիրը չի կարողանա հավասարաչափ վերահսկողություն ունենալ իր համար կենսական նշանակություն ունեցող մի ամբողջ ոլորտի վրա: Մինչդեռ ՀԾԿՀ-ի երեկվա նիստին մասնակցող „ՀայՌուսգազարդիե գլխավոր տնօրենի խորհրդական Դավիթ Մելքոնյանը հայտարարեց, թե այս որոշումն „արտակարգ դրական գործոնն է եւ վերաբաշխում տեղի չի ունեցելե: „Վերաբաշխում, ըստ էության, բացարձակ առումներով տեղի չի ունենում, երկրորդ փուլի կանոնադրական կապիտալի ավելացման արդյունքում ՀՀ սեփականությունում գտնվող բաժնետոմսերի բացարձակ մեծությունը՝ 63,4 դրամը, մնում է անփոփոխ, փոփոխվում է միայն հարաբերական տոկոսային արժեքը: Դրա անհրաժեշտությունն էլ, մեր համոզմամբ, ներդրումային ծրագրերն ենե, — ավելացրեց Դ. Մելքոնյանը:

Նույն կարծիքին էին նաեւ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, անդամները եւ զեկուցող Արմեն Արշակյանը: Իսկ իրականում ի՞նչ է տեղի ունեցել՝ „Գազպրոմնե ավելացրել է „ՀայՌուսգազարդումե իր բաժնեմասը: Եվ որպեսզի այդ գործընթացը շատ աղմուկ չհանի, որոշել են շրջանցել ուղղակի վաճառքի տարբերակը եւ դա անել բաժնետոմսեր թողարկելով ու վաճառելով: Այսինքն` փորձել են տպավորություն ստեղծել, թե „ՀայՌուսգազարդնե ուզում է Հայաստանի գազամատակարարման համակարգում լավ ներդրումներ կատարել, դրա համար էլ բաժնետոմսեր է վաճառում: „Ես մեկ անգամ եւս ուզում եմ շեշտել „ՀայՌուսգազարդիե իմ գործընկերոջ միտքը, որ այստեղ հայկական կողմի բաժնետոմսերի առուվաճառքի մասին խոսք լինել չի կարող, ՀՀ-ն շարունակում է մնալ կանոնադրական կապիտալի 63,4 մլրդ դրամի սեփականատերըե, — ասաց հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետ Արմեն Արշակյանը: Այս միտքն այնքան դուր եկավ ՀԾԿՀ նախագահ Ռ. Նազարյանին, որ նա խնդրեց եւս մեկ անգամ կրկնել: Եվ պարոն Արշակյանը կրկնեց: Հետո այս նույն միտքը հերթով կրկնեցին նաեւ հանձնաժողովի մյուս անդամները: Սակայն, միեւնույն է, բառերի ու ձեւակերպումների կամ գործարքի անունների փոփոխությունից գործարքի էությունը չփոխվեց:

Նիստին ներկա „Սպառողների ասոցիացիայիե հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը եւ փորձագետ Հակոբ Ղարաբեկյանն իրենց դժգոհությունը հայտնեցին հանձնաժողովին այդ որոշումը կայացնելու համար: Ռ. Նազարյանը դժգոհությանը պատասխանեց, որ իրենք ընդամենը մեխանիկական գործողություն են կատարում, իսկ որոշումը կայացրել են ընկերության սեփականատերերը: Ա. Արշակյանն, իր հերթին, ավելացրեց, թե բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի համաձայն՝ կանոնադրական կապիտալի փոփոխության վերաբերյալ որոշումը նախ ընդունվել է „ՀայՌուսգազարդիե սեփականատերերի ժողովում, հետո նոր ներկայացվել է հանձնաժողովի հաստատմանը: „Որեւէ սահմանափակում չի եղել, ընկերության բաժնետերերն իրենք են որոշել այդ գործարքն իրականացնելե, — ասաց Ա. Արշակյանը: Սակայն „ՀայՌուսգազարդըե բաժնետիրական շատ ընկերություններից տարբերվում է նրանով, որ համակարգում է բնական մենաշնորհների դասին պատկանող ոլորտը: Եվ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ նման ընկերության բաժնետերերի որոշումը պետք է հաստատի նաեւ ՀԾԿՀ-ն, որը կարող էր նաեւ մերժել: Սակայն հայկական իրականության մեջ, ինչպես գիտեք, նման բաներ չեն պատահում: Իսկ ի՞նչ է արել ՀՀ Էներգետիկայի նախարարությունն այդ ուղղությամբ: Ինչպես Ա. Արշակյանն ասաց, որպես սեփականատեր՝ նախարարությունը համաձայնել է, որպեսզի „Գազպրոմըե գնի լրացուցիչ բաժնետոմսերը: Իսկ ինչո՞ւ մեր պետությունը չի գնել: Այս հարցին պատասխանեց պարոն Նազարյանը եւ՝ դիպչեց այսօրվա ամենացավոտ կետին։ „Մեր պետությունը որպեսզի կարողանա իր բաժնեմասն ավելացնել, պետք է ուսուցչի աշխատավարձը կրճատի, սոցիալական խնդիրներ չլուծի եւ ընկերությունում ներդրումներ անի: Այդ հարցն ուղղեք կառավարությանըե, — հուզիչ տոնով ասաց Ռ. Նազարյանը:

Հեղինակ: Արմինե Ավետյան

Աղբյուր: «168 ժամ» թերթ

LiveJournal Share Button