3 սեպտեմբերի 2010

«Մինչև տարեվերջ մեր բաժանորդների թիվը կհասնի մոտ 615–617 հազարի»

Դեռ խորհրդային տարիներից սկսած՝ գազամատակարարման բնագավառի աշխատակիցները սեպաեմրերի առաջին կիրակի օրը նշում են իրենց մասնագիտական տոնը։ Պարզվում է, որ այդ ավանդույթը խորհրդային պետության փլուզումից հետո Էլ գոյություն ունի, եւ արդեն ԱՊՀ երկրների գազի բնագավառի մասնագետներն են այդ օրը նշում որպես իրենց մասնագիտական տոն։ Հասկանալի Է, խոսքը նաեւ հայաստանյան տվյալ բնագավառի աշխատակիցներին Է վերաբերում, եւ սեպտեմբերի առաջին կիրակիի նախաշեմին, իհարկե, շնորհավորելով մեր գազամատակարարման համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ նաեւ նպատակահարմար գտանք պարզաբանումներ խնդրել առկա իրավիճակի հետ կապված։ Սեր զրուցակիցը՝ «ՀայՌոագազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ ԽԱՉԱՏՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ Էլ սկսեց հետեւյալից.


—Նախ կցանկանայի իմ հերթին Էլ շնորհավորել իմ գործընկերներին համակարգի աշխատակիցներին մեր մասնագիտական տոնի կապակցությամբ։ Եվ քանի որ տոնական այդ առիթը կա, թույլ տվեք մի փոքր ընդհանրացնել համակարգի վիճակը։

Գաղտնիք չէ, թե Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի գազամատակարարման համակարգը ինչ վիճակում հայտնվեց։ Վերականգնումը սկսվեց 1990- ականների վերջերին, սակայն 2002թ.-ին բաժանորդների թիվը 100 հազարի կարգի էր։ Եվ այդ տարվանից Էր, որ «ՀայՌոագազարդը» մշակեց հանրապետության գազիֆիկացման ծրագիր։ Այն կազմվեց հետեւյալ տրամաբանությամբ, սկսել ազգաբնակչության առումով խիտ բնակեցված բնակավայրերից, այն տարածքներից, որոնք համեմատաբար մոտ Էին գործող գազատարենրին, եւ աստիճանաբար համակարգը զարգացնել այլ ուղղություններով։ Նախատեսված Էր այն ավարտել 2007- 2008թթ.-ին։ Այդ ծրագրի արդյունքում ունեցանք հետեւյալ պատկերը, եթե խորհրդային տարիներին հանրապետությունում գազից օգտվում Էր 388 բնակավայր 485 հազար բաժանորդով (այդ թվում հեղուկ գազ օգտագործողները), ապա ներկայումս գազիֆիկացված Է 560 բնակավայր։ Միեւնայն ժամանակ մեր աշխատանքի հիմքում դրվեց նաեւ հետեւյալ սկզբունքը, գազը հասցնել, այսպես ասած, սպառողի դռան մոտ, այսինքն մարդուն անմիջական հնարավորություն տալ օգտվել գազից։ Կօգտվի նա, թե ոչ դա արդեն իր որոշումն է։ Եվ այդպես մեզ մոտ առաջացավ նաեւ հնարավոր բաժանորդ հասկացությունը։ Ու զուգահեռ՝ նրանք, ովքեր ցանկացան օգտվել գազից, արդեն դարձան փաստացի բաժանորդներ։ Իհարկե, միգուցե դա տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից կարելի է եւ մի փոքր ոչ ձեռնտու համարել, քանի որ ընկերությունը փաստացի ծախս է կատարում, ասենք գազիֆիկացնում ողջ շենքը, այսինքն գազ է հասցնում նաեւ այն բնակարանների մոտ, որոնք ինչ-ինչ պատճառով դատարկ են եւ չեն կարող գազից օգտվել, որը կփոխհատուցեր մեր կատարած ծախսերը։ Բայց, ամեն դեպքում, ընկերությունը որոշեց գնալ այդ քայլին ու բոլորին հնարավորություն տալ կատարել ընտրություն օգտվել գազի՞ց, թե էներգիայի այլ տեսակներից։ Եվ ներկայումս ունենք հետեւյալ պատկերը, հանրապետությունում շուրջ 700 հազար տնտեսությունների հնարավորություն է տրված օգտվել բնական գազից։ Նրանցից 605 հազարը արդեն օգտվել է այդ հնարավորությունից դառնալով փաստացի բաժանորդ։

— Ձեր գնահատմամբ, մյուս 96 հազար տնտեսությունները ինչու չեն նախընտրում օգտվել այդ հնարավորություններից։

— Պատճառները տարբեր են։ Շատ դեպքերում պարզապես բնակարանները դատարկ են. տերերը միգուցե բացակայում են հանրապետությունից կամ ունեն այլ բնակարաններ ու այս մեկում չեն բնակվում եւ այլն։ Բայց մեր խնդիրը ոչ թե դա է, այլ այն, որ այդ մարդկանց ցանկացած պահի գազից օգտվելու հնարավորություն տրված է։ Ենթադրենք, գազիֆիկացված շենքում բնակարան ունեցող քաղաքացին բացակայում է հանրապետությունից, իսկ վերադառնալով կարող է դիմել ու դառնալ բաժանորդ։

— Վերջերս բնական գազը թանկացավ։ Դա էլ այն պատճառների թվում չէ՛, որ դեռ ունեք նշված չափով գազից չօգտվող տնտեսություններ։

— Գազիֆիկացիայի հիմնական ծրագիրը 2008թ.-ին ավարտվել է, եւ մեր աշխատանքն այդ ուղղությամբ հիմնականում միտված է հնարավոր բաժանորդներին շուկա բերելուն։
Թանկացումների մասին խոսակցությունները սկսվեցին անցած տարվա նոյեմբերից, երբ երկրի բնակչությունը տեղեկացավ, որ 2010թ.-ի ապրիլից գազը թանկանալու է։ Սակայն անցած տարվա նոյեմբերից մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը մեր փաստացի բաժանորդների թիվն ավելացել է ավելի քան 15400-ով։ Խոսքը այն հնարավոր բաժանորդների մասին է, որոնք ցանկություն ունեցան, դիմեցին եւ դարձան փաստացի բաժանորդ:

Չմոռանանք նաեւ, որ ինչ-ինչ պատճառներով ձեւավորվել է նման մի միտում, քաղաքացի¬ները բաժանորդ դառնալու համար նախընտ¬րում են դիմել հիմնականում տարվա վերջին 3–4 ամիսներին։ Այսինքն ջեռուցման սեզոնի սկզբին։ Մնացած մոտ 8 ամիսներին համեմա¬տաբար պասիվ են։ Ըստ այդմ էլ սպասում ենք, որ արդեն այս ամսվանից սկսած մինչեւ տարեվերջ մեր բաժանորդների թիվը կաճի եւս 8,5–9 հազարով։ Այսինքն 2010թ.-ի ըն¬թացքում մեր կանխատեսումների համաձայն բաժանորդների թիվը կաճի 18–20 հազարով, եւ տարեվերջին նրանց թիվը կհասնի մոտ 615–617 հազարի։ Ընդ որում, այս թվերը վե¬րաբերում են միայն բնակիչ-բաժանորդներին։ Իսկ այս վիճակագրությունը խոսում է այն մա¬սին, որ թեեւ ստիպված էին հանրապետու¬թյունում բնական գազի գինը բարձրացնել, սակայն միեւնույն է գազը Եղել ու մնում է էներգիայի ամենամատչելի ու նախընտրելի տեսակը։

— Դուք նշեցիք, որ ներկայումս գազիֆիկացված է 560 բնակավայր։ Սեր Եկրի բնա կավայրերի թիվը դրանից նկատելիորեն ավելի մեծ է: Ստացվում է, որ զգալի թվով բնակավայրեր դեռ գազից օգտվելու հնարավորություն չունեն։ Ինչո՛ւ։ Ի՛նչ է արվում այդ ուղղությամբ։

— Նախ նկատենք, որ թեեւ բնակավայրերի զուտ թվի առումով կա այդ տպավորությունը, սակայն հանրապետությունում այսօր ունենք գազիֆիկացիայի մոտ 94 տոկոսանոց մակարդակ։ Համեմատության համար նշեմ, որ անգամ մի շարք երկրներում, որոնք ունեն գազի սեւիական պաշարներ, այդ ցուցանիշը լավագույն դեպքում հասնում է 35–40 տոկոսի։

Այն բնակավայրերը, որոնք դեռեւս գազիֆիկացված չեն, հիմնականում ունեն ազգաբնակչության փոքր թիվ եւ հիմնական գազատարներից զգալի հեռավորության վրա են։ Ի վերջո, մեր ընկերությունը պարտավոր է մտածել նաեւ իր տնտեսական շահութաբերության մասին, եւ հենց այդ պատճառով էլ, ինչպես խոսքիս սկզբում նշեցի, գազամատակարարման համակարգի վերականգնման ծրագիրը 2002թ.-ին սկսվեց հենց խոշոր եւ գազատարներին մոտ գտնվող բնակավայրերից։ Դա նպատակ էր հետապնդում, որ ընկերությունը հնարավորություն ունենա իր ներդրումները վերադարձնել եւ ներդրումներ կատարել համակարգին անհրաժեշտ այլ ուղղություններով Եւս։ Իսկ գազատարներից շատ հեռու ընկած եւ սակավաթիվ տնտեսություն ունեցող գյուղ գազ հասցնելը կպահանջի ահռելի ներդրումներ, որոնց վերադարձի ժամկետը բավականին երկար կլինի։ Չմոռանանք նաեւ, որ ներդրում ասվածը, վերջին հաշվով, ինչ-որ կերպ անդրադառնում է նաեւ սակագնի վրա, այսինքն այդ փոքր ու հեռա¬վոր բնակավայրը գազ հասցնելը ինչ-որ չափով ծանրանում է նաեւ մյուս բոլոր սպառողների վրա։

— Բայց, ամեն դեպքում, բնակավայրը փոքր է, թե մեծ, այստեղ էլ բնակվում են Հայաստանի քաղաքացիներ, որոնք ոչ մի բանով մյուս քաղաքացիներից չեն տարբերվում: Նշեցիք, որ գազը մնում է ամենաշահավետ էներգիայի տեսակը։ Ստացվամ է, որ հանրապետության քաղաքացիների ինչ-որ փոքր մաս, այնուամենայնիվ, չի՛ կարողանալու օգտվել այդ շահավետությունից։

— Այն, ինչ ասացի, բնական Է, տնտեսական շահավետության տեսանկյունից Էր։ Բայց մյուս կողմից Էլ՜ այդ բնակավայրերին գազ հասցնելը նաեւ սոցիալական խնդիր Է։ Ուստիեւ Հայաստանի կառավարությունը այսօր իրականացնում Է հեռավոր բնակավայրերը գազիֆիկացնելու ծրագիր։ Որպես առաջնահերթություն Է դիտարկվում խնդրի սոցիալական կողմը։ Այսօր արդեն իսկ ունենք բավականին ուրախացնող ցուցանիշներ։

— Դու՞ք էլ ունեք սոցիալական ծրագրեր։

— Իհարկե, բայց չթվարկեմ, այդ մասին շատ Է խոսվել։ Թերեւս բերեմ միայն ամենաթարմ օրինակներից մեկ-երկուսը։ Դեռ անցած տարի Էր, որ խոսակցություններ տարածվեցին, թե Երեւանի նախադպրոցական հաստատություններում մանկապարտեզներում ցուրտ Է։ Եղան նույնիսկ որոշ մանկապարտեզներ ժամանակավորապես փակելու դեպքեր, եւ այս տարի մայրաքաղաքի քաղաքապետարանը դիմեց մեզ, եւ մենք Էլ ընդառաջելով քաղաքապետարանին մի շարք մանկապարտեզներում, ավելի կոնկրետ մինչեւ մանկապարտեզներ գազատարներ ենք անցկացնում, որից հետո քաղաքապետարանը իրականացնում Է այդ հաստատությունների ներքին ջեռուցման աշխատանքները։ 85 նախադպրոցական հաստատություններում աշխատանքներ են տարվում, եւ 55-ում դրանք արդեն ավարտված են:Մինչեւ ջեռուցման սեզոնի սկիզբը՝ամբողջը կավարտվի, եւ մանկապարտեզներն այլեւս ջեռուցման խնդիր չեն ունենա:
Այս տարի կառուցապատվեցին նաեւ Գյումրիի «Մուշ-2» եւ Սպիտակի «Վարպետաց» թաղամասերը: Թեեւ թաղամասերի ենթակառուցվածքների մեջ գազիֆիկացիան ընդգրկված չէր, սակայն «ՀայՌուսգազարդը„իր միջոցներով իրականացրեց այդ աշխատանքները եւս:

Հեղինակ: Քերոբ Սարգսյան

Աղբյուր: «Իրավունք» թերթ

LiveJournal Share Button