Երևանում կայացել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը

Հունիսի 29-ին Երեւանում կայացել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան Ընդհանուր ժողովը: Ընկերության բաժնետերեր են հանդիսանում ՀՀ Էներգետիկայի նախարարությունը, ռուսաստանյան «Գազպրոմ» ԲԲԸ եւ «Իտերա» Միջազգային էներգետիկ կորպորացիան: Ժողովը հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2005թ. տարեկան հաշվետվությունը եւ հաշվապահական հաշվեկշիռը` հիմք ընդունելով Ընկերության վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունը:

Ամփոփելով 2005 թվականի աշխատանքի արդյունքները, Ժողովի մասնակիցները նշել են, որ Ընկերությունը կատարել է իր առջեւ դրված պարտավորությունները` անխափան ապահովելով Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը:
2005 թվականի ընթացքում Հանրապետություն է ներկրվել 1 մլրդ. 685 մլն. խ.մ բնական գազ, իրացվել է 1 մլրդ. 516 մլն. խ.մ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից իրականացված արդյունավետ մենեջմենթի շնորհիվ նկատելի դրական տեղաշարժեր են արձանագրվել ֆինանսատնտեսական գործունեության ոլորտում:

Մի շարք համալիր միջոցառումների շնորհիվ 2003–2005թթ. հաջողվեց Ընկերությունը վնասաբերից դարձնել շահութաբեր եւ ապահովել կայուն ֆինանսական գործունեություն:

2005 թվականի ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 8.7 մլրդ. դրամ (առանց ԱԱՀ-ի), որն ուղղվել է գազաբաշխման ցանցի ընդլայնման և նոր բաժանորդների ձեռք բերման, գազափոխադրման համակարգի վերակառուցման եւ վերազինման, գազաբաշխման ցանցի անվտանգ շահագործման եւ հուսալիության բարձրացման, Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի հետազոտման եւ վերանորոգման աշխատանքներին:

2006թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում բնական գազից օգտվելու հնարավորություն է ընձեռված 531 հազար 853 բնակարան-առանձնատների համար, որը կազմում է նախկինում կամ խորհրդային տարիներին եղած 485 585 բաժանորդների 109,6 տոկոսը: Գազաֆիկացված է ավելի քան 41 քաղաք եւ 376 գյուղական համայնք:


2005թ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն արժանացել է արտադրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ Կառավարության մրցանակին:

2005 թ. ընթացքում Վրաստան է արտահանվել 172 մլն. կՎտ.ժ էլեկտրաէներգիա` 4 մլն 660 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով:

Բաժնետերերի Ընդհանուր Ժողովում ընտրվել են «ՀայՌուսգազարդ» Ընկերության Տնօրենների խորհրդի և Վերստուգիչ հանձնաժողովի անդամները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am