Տեղի է ունեցել վթար մայրուղային գազատարի վրա

29 դեկտեմբերի 2006, 15:00

Մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով ժամանակավորապես դադարեցվել է մայրաքաղաքի Էրեբունի, Շենգավիթի, մասամբ նաեւ Կենտրոն համայնքի, ինչպես նաեւ Արտաշատի եւ Արարատի տարածաշրջանների սպառողների գազամատակարարումը:

«ՀայՌուսգազարդ»-ի մասնագետների կողմից արվում է հնարավոր ամեն ինչ գազամատակարարումը կարճ ժամկետում վերականգնելու համար:
Դեկտեմբերի 28-ի երեկոյան արդեն վերականգնվել է գազամատակարարումը՝ ըստ ժամանակային գրաֆիկի:
Վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն դեկտեմբերի 29-ին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button