Գազասպառման շուկայում առայժմ սահմանափակումներ չկան

20 դեկտեմբերի 2006, 10:00

Դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամը 23.20 —ին Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով հանրապետություն է ներկրվում չափավոր քանակությամբ բնական գազ: Ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դիսպետչերական վարչության տվյալների, ներկրվող գազի ծավալը ներկա դրությամբ կազմում է ժամում 134 հազար խորանարդ մետր, ինչը կազմում է սպառման շուկայի պահանջարկի 1/3-ը: Տարբերությունը մատակարարվում է պահեստավորված գազի հաշվին:

Եթե վրացական կողմը խոստացված ժամկետում ավարտի վերականգնողական աշխատանքները եւ գազամատակարարումը վերսկսվի, ապա գազասպառման շուկայում ռեժիմների փոփոխություն չի լինի: Հակառակ դեպքում, հնարավոր են առանձին սահմանափակումներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button