Ժամանակավորապես դադարեցված գազամատակարարումը վերականգնվել է

18 դեկտեմբերի 2006, 10:00

Դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամը 23.20 —ին դադարեցվել էր Հայաստան մուտք գործող գազի հոսքը` Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով: Վրացի գործընկերների կողմից գործադրված ջանքերի շնորհիվ դեկտեմբերի 18-ին 9.30-ին վերականգնվել է գազամատակարարումը պահեստային գծով` ժամում 50 հազար խորանարդ մետր ծավալով:

Ներկայումս օգտագործվում է Աբովյանի ստորգետնյա գազապահեստ —կայանի գազը, ինչը որեւէ կերպ չի անդրադառնա սպառողական շուկայում ռեժիմների վրա: Նախատեսվում է, որ մինչեւ երեկո կվերականգնվի մատակարավող գազի ամբողջական ծավալը:
«ՀայՌուսգազարդ»-ի տնօրինությունը իր շնորհակալությունն է հայտնել վրացական կողմին` պատրաստակամ աշխատանքի եւ իրավիճակը կարճ ժամկետներում շտկելու համար:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button