10 848 բնակարանում հայտնաբերվել են գազօգտագործման կանոնների խախտումներ

11 դեկտեմբերի 2006, 10:00

Դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետւթյան տարածքում գազասպառման կենցաղային համակարգերի անվտանգության ապահովման ուղղությամբ բնակարաններում և առանձնատներում կատարվել է 108 857 ստուգայց (ընդհանուր քանակի 26, 4 տոկոս):
Ստուգայցերի ընթացքում բնակարաններում հայտնաբերվել են խախտումներ, որոնց հիմնական պատճառներն են՝
— գազասարքերի տեղադրումը նախագծային շեղումներով ու տեխնիկական պայմանների խախտումներով,
— բնակարաններում անսարք, ինքնաշեն կամ ինֆրակարմիր ճառագայթման վառարանների ու այրիչների անօրինական տեղադրումը:
10 848 բաժանորդի նկատմամբ կազմվել են ակտեր, իսկ 734-ի մոտ դադարեցվել է գազամատակարարումը:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button