2006թ. ընթացքում գազի կանոնները խախտելու հետեվանքով 7 մարդ մահացել եվ 18 մարդ թունավորվել է

2006թ. ընթացքում բնական գազից օգտվելու կանոնները խախտելու հետեւանքով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից արձանագրվել է 12 փաստացի դեպք, որից 7 մարդ մահացել է, 18-ը թունավորվել: Դեկտեմբերին տեղի ունեցած 6 պատահարներից 3-ի առնչությամբ ուսումնասիրությունն ընթացքի մեջ է: Առաջին դեպքում բնակչի կողմից ապօրինի ջեռուցման սարքի տեղադրման հետեւանքով տեղի է ունեցել թունավորում բնական գազի այրման արգասիքներից:

Մյուս երկու դեպքերում բնակիչները ստացել են այրվածքներ՝ գազի արտահոսքի եւ պայթյունի հետեւանքով: Դժբախտ պատահարների հիմնական պատճառներն են.
— ապօրինի ջրատաքացուցչի, վառարանի տեղադրում,
— ծխատարի քարշի վատթարացում այլ առարկայի միջոցով,
— բաժանորդի անփութության հետեւանքով գազօջախի այրիչի փականի ոչ լրիվ փակում,
— բաժանորդի կողմից արագային ջրատաքացուցիչը սնող գազատարի խցանային փականի բացթողում,
— բաժանորդի կողմից ապօրինի միացում ռետինե խողովակով,
— գիշերվա ընթացքում գազօջախի այրիչի բաց վիճակում մնացած փականը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am