Ավելանում են բնական գազի ներկրման ծավալները

31 հունվարի 2007, 10:00

2006թ. ընթացքում հանրապետություն է ներկրվել 1 մլրդ 716 մլն խ.մ բնական գազ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 1 մլրդ 586 մլն խ.մ, որից էներգետիկայի բնագավառում սպառվել է շուրջ 511 մլն խ.մ, արդյունաբերության հատվածում` 344 մլն խ.մ: Բնակչության կողմից սպառվել է շուրջ 402 մլն խ.մ, այլ սպառողների կողմից` 295 մլն խ.մ:

Համեմատության կարգով նշենք, որ 2005թ. ներկրվել է 1 մլրդ 685 մլն խ.մ եւ իրացվել 1 մլրդ 576 մլն խ.մ բնական գազ:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button