«Եվրոնյուզը» «ՀայՌուսգազարդ»-ի մասին

26 հունվարի 2007, 12:00

«90-ական թթ. էներգետիկ ճգնաժամ ապրած երկիրը կարողացավ վերականգնել իր էներգետիկ հզորությունները», — այս նախաբանով իր տեսանյութն է սկսել հեղինակավոր «Եվրոնյուզ» հեռուստաալիքը՝ անդրադառնալով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գործունեությանը:

«Շուկան ազատականացնելով՝ մենք գիտենք, որ հույսներս կարող ենք դնել միայն մեզ վրա: Հիմա կառուցում ենք Իրան-Հայաստան գազամուղը եւ հույս ունենք, որ դրա հաշվին կլրացնենք մեր գազի պաշարները»-«Եվրոնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը:
Իրան — Հայաստան գազամուղի հիմնական շինարարական աշխատանքները ավարտված են, նրա շահագործումը կսկսվի առաջիկա կես տարում, նշել է Եվրոնյուզը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button