Հրազդանի ջէկ-ի 5-րդ էներգաբլոկոիմ նախապատրաստվոիմ են շինարարական աշխատանքներին

Հարցազրույց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Կոմերցիայի եւ արտաքին կապերի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Տիգրան Խաչատրյանի հետ:


—Պարոն Խաչատրյան, ինչպես հայտնի է, 2006թ. «Գազպրոմ» ԲԲԸ եւ Հայաստանի Հանրապետության կառա- վարության միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ» անավարտ շինարարության ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ: Ո՞րն է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դերը տվյալ նախագծում :

— Մեր բաժնետեր «Գազպրոմ» ԲԲԸ որոշմանը եւ ՀՀ կառավարության համաձայնությանը համապատասխան, «Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ» անավարտ շինարարության գույքային համալիրը կհանձնվի «ՀայՌուսգազարդ»-ի սեփականությանը, եւ մեր Ընկերությունն արդեն սկսել է ներդրումային փուլի իրականացումը, որն իր մեջ ներառում է ինչպես էներգաբլոկի անավարտ մասի շինարարությունը, այնպես էլ նրա արդիականացումը: Ժամանակակից գազի տուրբիններ տեղադրելով` նախատեսվում է կայանի սահմանված հզորությունը հասցնել մինչեւ 440 ՄՎտ-ի: Միաժամանակ դա ենթադրում է, որ շատ էականորեն կբարձրանա էներգաբլոկի արդյունավետությունը:

—Որո՞նք են Ընկերության հաջորդ քայլերը:

— Անցկացված մրցույթի արդյունքների հիման վրա «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն պայմանագիր է կնքել «Էներգոպրոեկտ» խարկովյան ինստիտուտ ԲԲԸ-ի հետ /ք. Խարկով, Ուկրաինա/` նախագծային աշխատանքներն իրականացնելու համար: Մասնավորապես, խարկովյան ինստիտուտը, լինելով մեր գլխավոր նախագծողը, պետք է իրականացնի էներգաբլոկի արդիականացման տեխնիկատնտեսական հիմնավորումների մշակման աշխատանքները, կատարի Հրազդան-5-ի եղած նախագծի վերլուծությունը եւ նախապատրաստի աշխատանքային փաստաթղթեր: Միաժամանակ, մենք էներգաբլոկում արդեն իրականացնում ենք մի շարք նախապատրաստական աշխատանքներ: Մասնավորապես, «Էներգետիկայի հարավային ինժեներական կենտրոն» ԲԲԸ /ք. Կրասնոդար/ կողմից ներկայումս էներգաբլոկում իրականացվում են գույքագրման եւ սարքավորումների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքներ: Զուգահեռաբար մենք սկսել ենք մրցութային փաստաթղթերի մշակումը՝ Հրազդան-5-ի շինարարական-մոնտաժային աշխատանքների գլխավոր կապալառուին ընտրելու համար:

—Կարո՞ղ ենք նշել էներգաբլոկում շինմոնտաժային աշխատանքներն սկսելու ժամկետները:

—Ոչ: Միայն «Էներգոպրոեկտ» ինստիտուտի կողմից բոլոր նախագծային աշխատանքներն ավարտելուց եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի կողմից տեխնիկատնտեսական հիմնավորումները հաստատելուց հետո հնարավոր կլինի խոսել Հրազդան —5-ում շինմոնտաժային աշխատանքներն սկսելու որոշակի ժամկետների մասին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am