Անգեղակոթ համայնքը կգազաֆիկացվի համաֆինանսավորման պայմանով

14 մարտի 2007, 15:00

Մարտի 2-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերության և Սյունիքի մարզի Անգեղակոթի համայնքապետարանի միջև համաձայնագիր է ստորագրվել համայնքի գազաֆիկացման աշխատանքները համաֆինանսավորման պայմանով իրականացնելու վերաբերյալ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերության կողմից համաձայնագրով նախատեսված է 12.6 մլն. դրամ, իսկ Անգեղակոթի համայնքապետարանի կողմից` 15.0 մլն. դրամ ներդրում:
Համայնքի գազաֆիկացման աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա օգոստոսին:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am