2007–2009 թվականներին նախատեսվում է տեղադրել ևս 300 էլեկտրապաշտպանիչ կայան

23 ապրիլի 2007, 12:00

Անցյալ տարվա ընթացքում գազափոխադրման համակարգում շահագործվել է 82, իսկ գազաբաշխման համակարգում՝ 387 էլեկտրապաշտպանիչ կայան: 2007թ.-ին գազաբաշխման եւ գազափոխադրման համակարգերում նախատեսվում է առավել կոռոզիոն տեղամասերում տեղադրել յուրաքանչյուրում եւս 50 էլեկտրապաշտպանիչ կայան:

Ընդհանուր առմամբ, 2007-2009թթ.-ին գազափոխադրման համակարգում կտեղադրվի 106, իսկ գազաբաշխման համակարգում՝ 194 Էլեկտրապաշտպանիչ կայան՝ անհրաժեշտ 800-ի դիմաց:
Տեղադրված ԷՊԿ-ները կապահովեն ստորգետնյա գազամուղների կոռոզիոն քայքայումներից պաշտպանությունը և շահագործման երկարակեցությունը:


Տեղեկանք

Մայրուղային գազատարների շահագործումն առանց էլեկտրապաշտպանիչ կայաների (ԷՊԿ), հատկապես ագրեսիվ, թափառող հոսանքներով և ջրահագեցած գրունտներում ու գետանցումներում, հանգեցնում է գազատարների մետաղի քայքայմանը: Էլեկտրաքիմիական պաշտպանությունը ապահովվում է կատոդային և դրենաժային պաշտպանության կայանների միջոցով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button