Երկու օրով կդադարեցվի գազի մուտքը Հայաստան

16 ապրիլի 2007, 09:00

Ապրիլի 17-ի վաղ առավոտյան երկու օրով կդադարեցվի բնական գազի մուտքը Հայաստան եւ Վրաստան, ինչը պայմանավորված է Հյուսիսային Կովկասում մայրուղային գազատարի վրա իրականացվող պլանային պրոֆիլակտիկ եւ վերանորոգման աշխատանքներով:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կարգավարական վարչության տվյալներով, գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվներից՝ ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին: Գազի ժամանակավոր դադարեցումը գազասպառման շուկայում փոփոխությունների չի հանգեցնի:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button