Գազաֆիկացման աստիճանով Հայաստանը առաջատարն է ԱՊՀ-ում

16 ապրիլի 2007, 15:00

Գազաֆիկացման աստիճանով Հայաստանը առաջատարն է ԱՊՀ-ի երկրների շարքում, փաստել է «Էկոնոմիկա ի ժիզն» ռուսաստանյան պարբերականը:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով պարբերականին, վերջին տարիներին գազաֆիկացման մակարդակը Հայաստանում աճել է գրեթե 4 անգամ՝ 22-ից մինչեւ 84 տոկոս: «Ընդ որում, հայկական գազային կորպորացիայի ղեկավարությունը չի պատրաստվում բավարարվել ձեռք բերածով եւ հավակնոտ նպատակ է հռչակել՝ 2008 թվականի վերջին հասնել Նիդերլանդների մակարդակի», — նշում է աղբյուրը:
Համեմատության համար պարբերականը նշում է, որ Եվրամիության երկրներում գազաֆիկացման աստիճանը կազմում է 86 տոկոս: Նիդերլանդներում այդ աստիճանը կազմում է 99,9 տոկոս:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button