Խախտումների հետեվանքով 499 բաժանորդի մոտ դադարեցվել է գազամատակարարումը

13 ապրիլի 2007, 10:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի ներտնային գազի համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների կողմից 2007թ. առաջին եռամսյակում կատարվել է 399 499 այցելություն: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում սպասարկվել է 205 016 բաժանորդ՝ նախատեսված 213 108-ի դիմաց, որից 74 305-ը՝ մարտ ամսին: 10 126 բաժանորդ սպասարկում չի ստացել` փակ դռների պատճառով:

Արձանագրված խախտումների հետեւանքով 499 բաժանորդի մոտ դադարեցվել է գազամատակարարումը, անջատվել է շուրջ 14 877 գազասարք:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button