Գազօգտագործման կանոնների խախտումների հետևանքով կազմվել է 41 827 ակտ

11 ապրիլի 2007, 10:00

Ապրիլի 1-ի դրությամբ հանրապետության տարածքում գազասպառման կենցաղային համակարգերի անվտանգության ապահովման ուղղությամբ բնակարաններում և առանձնատներում տեխնիկական սպասարկման ծառայությունների եւ հսկիչ փականագործների կողմից կատարվել են 528 375 ստւգայցեր:

Ստուգայցերի ընթացքում բաժանորդների մոտ հայտնաբերվել են նախագծային շեղումներով եւ անօրինական տեղադրված գազասարքեր, ինչպես նաեւ անսարք, ինքնաշեն կամ ինֆրակարմիր ճառագայթման վառարաններ ու այրիչներ:
Նշված խախտումների հետեւանքով 41 827 բաժանորդի նկատմամբ կազմվել են ակտեր, իսկ 901-ի մոտ դադարեցվել է գազամատակարարումը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button