Որպես շարժիչային վառելիք ավելանում են բնական գազի օգտագործման ծավալները

2 ապրիլի 2007, 11:00

Վերջին 10 տարիների ընթացքում ավտոտրանսպորտում սպառվող բնական գազի ծավալներն ավելացել են 18 անգամ: Սեղմված բնական գազի օգտագործումը բենզինի համեմատ բերում է վառելիքի խնայողության շուրջ 3–4 անգամ:

2007թ. մարտի 1-ի դրությամբ Հայաստանի տարածքում շահագործվում են 149 ավտոգազալիցքավորման ճնշակայաններ: 109 կայանների գազամատակարարումն իրականացվում է գազաբաշխիչ ցանցից, իսկ 40-ը՝ մայրուղային գազատարներից:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համակարգի «Ավտոգազ» ՍՊ Ընկերության կազմում ներառված են 9 ԱԳԼՃԿ-ներ:

Սեղմված բնական գազի կիրառումը որպես շարժիչային վառելիք մեծ նշանակություն ունի հանրապետության տնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության համար:

Ըստ փորձագետների, զգալիորեն նվազել են փոխադրամիջոցների պատճառով առաջացած թունավոր նյութերի արտանետումները մթնոլորտ: Դա հատկապես նկատելի է Երեւանում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button