«ՀայՌուսգազարդի» հովանավորությամբ մեկնարկեց սեղանի թենիսի մրցաշարը

Մայիսի 7-ին Արաբկիր համայնքի թիվ 1 մարզադպրոցում մեկնարկեց սեղանի թենիսի 2-օրյա մրցաշարը՝ 24 ուժեղագույն թենիսիստների մասնակցությամբ:

Սեղանի թենիսի մրցաշար

Սեղանի թենիսի մրցաշար

Բացման խոսքում «Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահը՝ կարեւորելով նման միջոցառումների դերը, շնորհակալություն հայտնեց մրցաշարը հովանավորող «ՀայՌուսգազարդ» ՓԲ Ընկերությանը:


«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կազմավորման տասնամյակի կապակցությամբ ընկերության կողմից սահմանված է մրցանակային ֆոնդ առաջին երեք տեղերը զբաղեցրած երկուական մարզիկների համար: Բացի այդ պարգեւատրումներ են նախատեսված հաղթող մարզիկների մարզիչների համար, ինչպես նաեւ մրցանակներ 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրած թիմերի համար՝ մեկական թենիսի սեղան իր պարագաներով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am