Պարգևատրվեցին սլավոնական համալսարանի լավագույն 4 ուսանողներ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից հովանավորվող կրթական ծրագրերի շրջանակներում Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի ռեկտորատի մայիսի 2-ին կայացած նիստում 4 լավագույն շրջանավարտներ Ընկերության կողմից պարգեւատրվել են 100 հազարական դրամ գումարի չափով:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կազմավորման տասնամյակի կապակցությամբ Ընկերությունը նախատեսում է շարունակել ակցիան եւ պարգեւատրել նաեւ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների, այդ թվում Երեւանի պետական, Հայաստանի պետական ճարտարագիտական եւ Հայկական պետական տնտեսական համալսարանների ուսանողներին եւ մագիստրոսներին:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am