Արցախի երեխաները նվերներ ստացան «ՀայՌուսգազարդ»-ից

Իր կազմավորման 10-ամյակի շրջանակում «ՀայՌուսգազարդ»-ը նվերներ հանձնեց Արցախի մի շարք կրթօջախներին:

«ՀայՌուսգազարդ»-ի ներկայացուցիչները նվերներ հանձնեցին Արցախի մի շարք կրթօջախներին

«ՀայՌուսգազարդ»-ի ներկայացուցիչները նվերներ հանձնեցին Արցախի մի շարք կրթօջախներին

«ՀայՌուսգազարդ»-ի ներկայացուցիչները «Արցախգազ»-ի տնօրեն Մաքսիմ Միրզոյանի ուղեկցությամբ համակարգիչներ ու երաժշտական կենտրոններ նվիրեցին Ստեփանակերտի 12 դպրոցներին: Խաղալիքներ, երաժշտական կենտրոններ, համակարգիչներ ստացան մայրաքաղաքի մանկապարտեզներն ու մանկական ստեղծագործության կենտրոնը, ինչպես նաեւ Խնձրստան ու Աստղաշեն գյուղերի դպրոցներն ու մանկապարտեզները:

Արցախի պետական համալսարանի 10 լավագույն ուսանողներ արժանացան դրամական պարգեւի: «Բոլոր ուսանողների անունից ես շնորհակալություն եմ հայտնում „ՀայՌուսգազարդ“-ին` մեր գիտելիքները գնահատելու եւ մեզ այսքան գեղեցիկ անակնկալ մատուցելու համար», —նշեց համալսարանի ուսանող Անուշ Ղուշունցը:


Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանին Ընկերությունը նվիրաբերեց ժողովրդական գործիքների մեծ հավաքածու: Ուսումնարանի տնօրեն Լիրա Քոչարյանի խոսքերով` նման գործիքների կարիքը ուսումնարանն այսօր ունի եւ դրանց ձեռքբերումը հնարավորություն կտա նոր շունչ հաղորդել ժողովրդական երաժշտարվեստին ու կյանքի կոչել լավ նախաձեռնություններ:

Բոլոր նվերներն էլ սպասված էին յուրաքանչյուր կրթօջախի համար:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am