«ՀայՌուսգազարդ»-ի հովանավորությամբ բացվեց «Երկիրը տիեզերքից» ցուցահանդեսը

Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց «Երկիրը տիեզերքից» լուսանկարչական ցուցահանդեսը՝ ականավոր գիտնական, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի նախաձեռնությամբ: Ցուցահանդեսում ներկայացված էին մի քանի տասնյակ բացառիկ լուսանկարներ՝ տիեզերքից արված երկրի, լուսնի եւ այլ լուսատուների պատկերներով:

Պատկերասրահի տնօրեն Փ.Միրզոյանը շնորհակալություն հայտնեց «ՀայՌուսգազարդ» Ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանին ցուցահանդեսը հովանավորելու համար եւ նրան հանձնեց «Ազգային պատկերասրահի բարեկամների» ակումբի անդամաքարտը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am