Գազամատակարարումը վերականգնվել է ամբողջական ծավալով

21 օգոստոսի 2007, 09:00

Օգոստոսի 21-ին ժամը 1.00-ին վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային վերանորոգման աշխատանքներ կատարելու հետ կապված:

Ներկայումս ինտենսիվ վերականգնողական աշխատանքներ են տարվում հիմնական գազատարի վրա, եւ ինչպես տեղեկացնում են Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունից, շրջանցելով վերականգնվող հատվածը, հնարավորություն է ստեղծվել վերականգնել Հայաստանի գազամատակարումը ամբողջական ծավալով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button