Դրամական պարգեւներ մանկավարժներին

Կրթության եւ գիտության նախարարությունում «ՀայՌուսգազարդ» ընկերությունն այսօր 1 մլն դրամի չափով դրամական պարգեւներ հանձնեց «Լավագույն ուսուցիչ» եւ «Լավագույն դաստիարակ» հանրապետական 2007 թվականի մրցույթի մասնակից 14 ուսուցչի եւ դաստիարակի: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրինության անունից շնորհավորելով մանկավարժներին, Ընկերության ՀՀԿԾ պետ Շ. Սարդարյանը նշեց, որ սերունդ կրթելու հայրենանվեր եւ պատասխանատու աշխատանքը միշտ արժանի է հարգանքի ու ամենաբարձր գնահատականի:

Սկսած 2006թ.-ից «ՀայՌուսգազարդ»-ն ընդլայնել է բուհ-երի եւ հանրակրթական ոլորտի հետ համագործակցությունը: Ընկերությունն իրականացնում է աջակցության տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են միջին մասնագիտական եւ բուհ-ական, ինչպես նաեւ արտերկրի կրթական համակարգերում որակյալ կադրերի պատրաստմանը, բարձր առաջադիմություն ցուցաբերող ուսանողների խրախուսմանը, սոցիալական օժանդակությանը եւ այլն:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am