Հանձնաժողովը թույլատրել է «Գազպրոմ» ԲԲԸ ձեռք բերել «ՀայՌուսգազարդ» ընկերության լրացուցիչ բաժնետոմսերը

Փետրվարի 15-ի որոշումով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2 865 008 բաժնետոմսերի մարման միջոցով կանոնադրական կապիտալը մինչև 182 537 307 288 դրամ նվազեցնելուց հետո, թույլատրել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետեր «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերությանը ձեռք բերելու «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը 95 503 500 000 դրամով ավելացնելու նպատակով տեղաբաշխվող լրացուցիչ 19 միլիոն սովորական անվանական բաժնետոմսերը` յուրաքանչյուրը 5026,5 դրամ անվանական արժեքով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am