Ավելացել է բնական գազի սպառումը հանրապետությոինում

2008թ. հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա համեմատ Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները ավելացել են 1,2 տոկոսով ՝ կազմելով է 994.140 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 910.296 մլն խ.մ բնական գազ, ինչը 4,9 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 867.862 մլն խ.մ:

Ընթացիկ տարվա հինգ ամիսների ընթացքում բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են շուրջ 344.680 մլն խ.մ: Արդյունաբերությունը սպառել է 147212 մլն խ.մ, էներգետիկայի հատվածը՝ 202.875 մլն խ.մ: Նախորդ տարվա համեմատ 23.2 տոկոսով աճել են գազի սպառման ծավալները տարբեր սպառողների կողմից՝ կազմելով 95.211 մլն խ.մ:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am