Շինարարական աշխատանքները կավարտվեն այսօր երեկոյան

29 սեպտեմբերի 2008, 10:00

Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի թողունակությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Վրաստանի տարածքում Խրամի գետի անցումը ապահովող 500 մմ տրամագծով խողովակը փոխարինել1000 մմ տրամագիծ ունեցող գազատարով:

Աշխատանքներն իրականացվում են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ֆինանսական միջոցներով` Վրաստանի մասնագիտացված շինարարական կազմակերպությունների կողմից:

Աշխատանքների իրականացման ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի Հանրապետություն մատակարարվող բնական գազի հոսքը և հանրապետության ամբողջ պահանջարկն ապահովվում է Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանից:


«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ սպառման շուկայում որևէ սահմանափակում չի նախատեսվում:

Շինարարական աշխատանքները կավարտվեն այսօր երեկոյան և գազամատակարարումը կվերականգնվի ամբողջական ծավալով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button