Արձանագրվել է ֆինանսատնտեսական ցուցանիշների կայուն աճ

17 սեպտեմբերի 2008, 12:00

Ամփոփելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2008թ-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները և համադրելով դրանք 2007թ-ի նույն ժամանակահատվածի արդյունքների հետ, նկատելի են հիմնական ցուցանիշների աճի դրական միտումները, մասնավորապես.

  • «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գործառնական շահույթը աճել է շուրջ 1,5 անգամ:
  • Ընդհանուր ակտիվներն աճել են 33.4%-ով, որը պայմանավորված է ոչ ընթացիկ ակտիվների 20.0%-ով և ընթացիկ ակտիվների 1.65 անգամ աճով:
  • Ընկերության հիմնական միջոցներն աճել են 1.2%-ով՝ կազմելով 138.1 մլրդ դրամ:
  • Սեփական կապիտալը աճել է 36.7%-ով եւ կազմել է 253.8 մլրդ դրամ, որը պայմանավորված է կանոնադրական կապիտալի (33.1%-ով) և զուտ շահույթի աճով:
  • Ընթացիկ ակտիվները աճել են 65%-ով, իսկ ընթացիկ պարտավորությունները՝ 20.9%-ով:
  • Ընթացիկ իրացվելիության գործակիցը աճել է 1.5-ից 2.0, որը պայմանավորված է ընթացիկ պարտավորությունների համեմատ ընթացիկ ակտիվների ավելի արագ աճով:
  • Արագ իրացվելիության գործակիցը աճել է 1.10-ից 1.65, որը պայմանավորված է Ընկերության առավել իրացվող ակտիվների արագ աճով՝ 1.8 անգամ:
  • Բացարձակ իրացվելիության գործակիցը աճել է 0. 0.26-ից 0.33:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button