Կարգավարական խորհրդակցություն «ՀայՌուսգազարդ»-ում

1 սեպտեմբերի 2008, 11:00

Այսօր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տեղի ունեցած կարգավարական խորհրդակցության ժամանակ Ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը հատուկ ուշադրություն հրավիրեց գազասպառման ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման հարցերին` հանձնարարելով առանձնացել ու ուսումնասիրել ծառայության հետ կապված բողոքները, ինչպես նաև աշխատանքների կազմակերպման ու ծառայության որակի վերաբերյալ հարցում անցկացնել բաժանորդների առանձին հատվածներում:

Հանձնարարականներ տրվեցին նաև ձմռան նախապատրաստական պլանային աշխատանքների, ֆինանսատնտեսական մի շարք հարցերի, գազամատարկարարման և գազաֆիկացման մասնաճյուղերի գործունեության արդյունավետության բարձրացման հետ կապված:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button