Նախապատրաստվում է Հրազդանի ջէկ-ի 5-րդ էներգաբլոկի արդիականացման նախագիծը

30 հոկտեմբերի 2008, 15:00

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի արդիականացման շրջանակում «Ինժեներնո-պրոյեկտնի ցենտր Նովոյ գեներացիի»՝ «ԻՊՑ ՆԳ» ՍՊԸ-ն իրականացնելու է նախագծման ամբողջ ծավալը: Համապատասխան պայմանագիրը ստորագրել են «Հրազդան-5-ի» տնօրեն Կարեն Սրագսյանն ու «ԻՊՑ ՆԳ» գլխավոր տնօրեն Գեորգի Ֆեդորինը: «Ինտերտեխէլեկտրո-Նովայա գեներացիա» ընկերությունների խմբում ընդգրկված «ԻՊՑ ՆԳ» ՍՊԸ-ն լինելու է 5-րդ էներգաբլոկի գլխավոր նախագծողը, շինմոնտաժային աշխատանքներն իրականացնելու է չինական ընկերությունը, որի հետ «ՀայՌուսգազարդ»-ն արդեն ստորագրել է պայմանագիր:

Էներգաբլոկի վերակառուցումը նախատեսում է էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում առավել բարձր տեխնիկա-տնտեսական ցուցանիշների հասնելու համար: Նոր գազատուրբին տեղադրելու շնորհիվ էներգաբլոկի հզորությունը կհասնի 431 ՄՎտ-ի նախագծային 300-ի փոխարեն:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button