Առաջին 300 խոշոր հարկատուների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ —ն զբացեղնում է երրորդ տեղը

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից հրապարակված 2008 թվականի ֆինանսական տարվա սկզբից հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով, առաջին 300 խոշոր հարկատուների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երրորդ տեղը` ընթացիկ տարվա ինն ամիսներին ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 12,136,275.9 հազար դրամ:

Ֆինանսական տարվա սկզբից հունվար-սեպտեմբեր ամիսներին 3 մլն. դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 300 խոշոր ապահովադիրների ցանկում վճարած պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարի չափով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը՝ 1,713,906 հազար դրամ:
Ֆինանսական տարվա սկզբից 100 եւ ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առեւտրային կացմակերպությունների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը: Ընկերության աշխատողների թիվը կազմում է 5539 մարդ:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am