«Գազպրոմ»-ը կատարել է «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի գնման պարտավորությունները պարտատոմսերի լրացուցիչ թողարկման շրջանակում

22 հոկտեմբերի 2008, 15:00

«Գազպրոմ» ԲԲԸ կատարել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի գնման պարտավորությունները պարտատոմսերի լրացուցիչ թողարկման շրջանակում 548,8 մլն դոլարի գումարի չափով ի օգուտ «Գազպրոմ» ԲԲԸ-ն՝ 2006 թվականի մարտի 31-ին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև կնքված Համաձայնագրով՝ նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքում գազաէներգետիկ ծրագրեր իրականացնելու համար:

Համաձայնագրի նպատակն է ներդրումային ծրագրեր իրականացնել «Հրազդան»-ի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունն ավարտելու եւ այն արդիականացնելու, ինչպես նաեւ ՀՀ գազափոխադրման համակարգը վերակառուցելու ու ընդլայնելու համար:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button