Ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում ներկրվել է շուրջ 1 մլրդ 583 մլն խ.մ բնական գազ

2008թ. ինն ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել շուրջ 1 մլրդ 583 մլն խորանարդ մետր բնական գազ, ինչը 191,173 մլն-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Այդ ընթացքում հանրապետությունում իրացվել է շուրջ 1 մլրդ 467,844 մլն խ.մ գազ, որից բնակչությունը սպառել է շուրջ 410 մլն խ.մ, արդյունաբերությունը՝ շուրջ 282 մլն խ.մ: էներգետիկայի բնագավառում սպառվել է շուրջ 415 մլն խ.մ, ԱԳԼՃԿ-ների կողմից իրացվել է շուրջ 190 մլն խ.մ բնական գազ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am