Այցելություն Քաջարան-Արարատ գազատարի շինհրապարակ

16 հոկտեմբերի 2008, 15:00

Հոկտեմբերի 15-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մասնագետները, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ի ներկայացուցիչները այցելեցին նոր կառուցվող Քաջարան-Արարատ գազատարի շինհրապարակ՝ շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով: Քաջարան-Արարատ մայրուղային գազատարը անցնում է Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերով, բարդ ռելեֆային կտրվածքներ ունեցող տեղանքով՝ ծովի մակերեւույթից 3000 մ բարձրության վրա, հատում է մայրուղային ճանապարհներ, գետեր, կիրճեր եւ այլ: Առ 01.10.2008թ. դրությամբ կատարվել է 36769.6 մլն դրամի շինհավաքակցման աշխատանքներ. հավաքակցված է 176.7 կմ խողովակաշար, որից 110.8 կմ`տարվա սկզբից: Կառուցված են մոտ 185.7 կմ հարթակներ, 180.0 կմ խրամուղիներ, իրականացվել են 109.0 կմ լցման աշխատանքներ: Կառույցն ամբողջությամբ համալրված է 720 մմ տրամագծով պողպատյա խողովակներով եւ անհրաժեշտ սարքավորումներով:

Այցելություն Քաջարան-Արարատ գազատարի շինհրապարակ

Այցելություն Քաջարան-Արարատ գազատարի շինհրապարակ

Ըստ Քաջարան-Արարատ գազատարի շինարարության ղեկավար Վ.Մարգարյանի, գազատարի շինհավաքակցման աշխատանքները կավարտվեն մինչեւ ընթացիկ ամսվա վերջ: Հայաստանի տարածքում կառուցված Իրան-Հայաստան գազատարի 40 կմ երկարությամբ հատվածով հանրապետության կենտրոնական շրջաններ բնական գազի անհրաժեշտ ծավալ մատակարարելու նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2006 թվականից սկսել և իրականացնում է գազատրանսպորտային համակարգը վերակառուցելու և ընդլայնելու, ինչպես նաև թողունակությունը բարձրացնելու ծրագիր:

Ընկերության սեփականությունը հանդիսացող գործող գազատրանսպորտային համակարգն ընդլայնելու համար անհրաժեշտություն է առաջացել կառուցել 197,4 կմ ընդհանուր երկարությամբ 720 մմ տրամագծով նոր գազատար, ինչպես նաև վերակառուցել 120 կմ երկարությամբ առկա գազատարը:
Ընկերության կողմից այս ուղղությամբ արդեն իրականացվել են կազմակերպչական, հետազոտական, նախագծային և շինարարական աշխատանքներ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 2007–2009 թվականներին ծրագրում է իրականացնել 52.0 միլիարդ դրամ ընդհանուր գումարով ներդրումներ: Ծրագրի իրականացումը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին հնարավորություն կտա ներգրավվել տարածաշրջանային նշանակության գազաէներգետիկական ծրագրերում, ինչպես նաեւ բարձրացնել գազամատակարարման հուսալիությունը՝ բնական գազի մատակարարման այլընտրանքային աղբյուրի առկայությամբ:
Հայաստանի սպառողների միության նախագահ Ա.Պողոսյանի տեղեկացմամբ, Երրորդ Հանրապետության պատմության մեջ Իրան-Հայաստան գազատարը ամենամեծ ծրագիրն է, որը այլընտրանքային գազամատակարարման աղբյուր է հանդիսանում Հայաստանի համար և շատ կարևոր է էներգետիկ անվտանգության տեսանկյունից:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button