«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ուսումնական կենտրոնում ուսուցանվում են ընկերության մասնագետները

8 հոկտեմբերի 2008, 10:00

Օրերս «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հյուրն էր Ի.Գուբկինի անվան նավթի եւ գազի պետական համալսարանի պրոռեկտոր, Ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Նատալիա Զազովսկայան: Ընկերության տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Ա.Հովսեփյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները:

Սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Ուսումնական կենտրոնում անցկացվում են վերապատրաստական դասընթացներ Ընկերության ճարտարատեխնիկական անձնակազմի համար: Պարապմունքները վարում են Ի.Գուբկինի անվան նավթի եւ գազի համալսարանի, ինչպես նաեւ Մոսկվայի այլ հեղինակավոր բուհերի դասախոսները:

«Գազանավթատարների եւ պահեստարանների վերանորոգում եւ կառուցում» ամբիոնի դասախոսներ Ս.Ի.Սենցով, Ս.Գ.Իվանցովա, Մ.Ա.Լեժնյով դասախոսություններ են կարդացել «Մայրուղային եւ բաշխիչ, այդ թվում պոլիէթիլենային խողովակաշարերի դիագնոստիկայի, վթարային եւ հիմնանորոգման աշխատանքների ժամանակակից մեթոդները» թեմայով: Ուսումնական ծրագրում ներառված են նաեւ այլ թեմաներ` «Նավթագազային համակարգում կապիտալ շինարարության կառավարման եւ կազմակերպման ակտուալ խնդիրները», «Նավթագազային համակարգի ձեռնարկություններում արտադրանքի վերլուծական հսկողության չափագիտական ապահովագրում» և այլն:

Հիշեցնենք, որ ՀՀ եւ ՌԴ Միջպետական համաձայնագրի շրջանակում Գուբկինի անվան նավթի եւ գազի պետական համալսարանում ներկայումս սովորում է հայաստանցի 4 ուսանող:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button