Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ոլորտում առաջընթաց է գրանցվում

2008 թ. երրորդ եռամսյակում ներտնային գազի սպառման համակարգի տեխնիկական սպասարկում իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը կատարել է 282014 այց: 36748 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 73248 ակտ:

Ներտնային գազի սպառման համակարգի տեխնիկական սպասարկման ոլորտում ընդամենը մեկ տարի գործող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը գազօգտագործող սպառողների շրջանում ջանում է կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկում, ինչն արժանացել է Սպառողների ազգային ասոցիացիայի ուշադրությանն ու բարձր գնահատականին: Ասոցիացիայի ու Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի կողմից հանրապետության բնակչության սպասարկման ու ծառայությունների մատուցման վերաբերյալ համատեղ անցկացված ուսումնասիրությունները փաստում են, որ վերջին ամիսներին «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերության գործունեության նկատմամբ սպառողների շրջանում վստահության աճ է գրանցվել:

«
Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը պարբերաբար ատեստավորում եւ վերապատրաստման դասընթացներ է անցկացնում ընկերության աշխատակիցների համար՝ մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով: Հրատարակվել եւ ավելի քան 500000 սպառողի բաժանվել են ուղեցույցներ, որոնք վերաբերում են գազասպառման համակարգերի շահագործման կանոններին: Ինտերնետային ցանցում բացվել է ընկերության կայքը` www.aegservice.am հասցեով: Գործում է նաեւ համակարգչային ներքին ցանցը` aeg.am հասցեով, որը մշտական, անխափան եւ արագ կապ է ապահովում ընկերության կենտրոնական գրասենյակի, տարածքային ծառայությունների ու բաժինների միջեւ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am