«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մարեց առաջին թողարկման պարտատոմսերը

26 դեկտեմբերի 2008, 12:00

Սույն թվականի դեկտեմբերի 25-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մարեց 2007թ. հունիսին թողարկած 1000 000 000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10 000 դրամ անվանական արժեքով, 18 ամիս մարման ժամկետով, 9% տարեկան տոկոսադրույքով, 100000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը:

Հիշեցնենք, որ Ընկերության` 2008թ. հուլիսին տեղաբաշխված 1000 000 000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով երկրորդ թողարկման պարտատոմսերը դեռևս գտնվում են շրջանառության մեջ և ցուցակված են Հայաստանի Ֆոնդային Բորսայի Abond ցուցակման մակարդակում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button