Կ.Կարապետյանը կարևորել է լրատվամիջոցների դերն ու նշանակությունը

19 դեկտեմբերի 2008, 16:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է «Արմենպրես» լրատվական գործակալության 90-ամյակի առիթով Հայաստան ժամանած արտասահմանյան մի խումբ լրատվական գործակալությունների ներկայացուցիչների` Ռուսաստանի ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Ալեքսեյ Բերեժկովի, Բելառուսի ԲԵԼՏԱ լրատվական գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Իգոր Լուցկիի, «Ուկրինֆորմ» լրատվական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Անատոլի Միխայլովի, «ՄՈԼԴՊՐԵՍ» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Վալերու Ռենիտայի, ինչպես նաև «Արմենպրես» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Հրայր Զորյանի հետ:

Կարեն Կարապետյանն ընդունել է մի խումբ լրատվական գործակալությունների ներկայացուցիչների

Կարեն Կարապետյանն ընդունել է մի խումբ լրատվական գործակալությունների ներկայացուցիչների

Խոսելով լրատվամիջոցների դերի ու նշանակության մասին, Կ. Կարապետյանը նշել է, որ տեղեկատվական միջավայրում բիզնես-ծրագրերը պետք է ունենան անկողմնակալ և մասնագիտական աջակցություն, առկա տեղեկատվական ռեսուրսները պետք է օգտագործել էներգետիկայի կառավարման առաջադիմական ձևերի ու մեթոդների տարածման, ինչպես նաև էներգետիկ անվտանգության խնդիրների քննարկմանը հասարակության մասնակցությունն ապահովելու նպատակով:
«ՀայՌուսգազարդ»-ը մշտապես համագործակցում է տեղեկատվական միջոցների հետ, և պատրաստ է մանրակրկիտ եւ կանոնավոր ապահովել Ընկերության մասին տեղեկատվության հրապարակայնությունն ու գործունեության թափանցիկությունը:

Կ. Կարապետյանը ներկայացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գործունեության արդյունքներն ու ֆինանսատնտեսական ցուցանիշները, Ընկերության կողմից իրականացվող և հեռանկարային լայնածավալ ներդրումային ծրագրերը, ռազմավարական նպատակները` նշելով, որ Ընկերությունը մշտական աշխատանքներ է իրականացնում ֆինանսանական գրավչության եւ արտերկրում ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ:


Կ. Կարապետյանը հույս է հայտնել, որ առկա հնարավորությունների եւ մրցակցային առավելությունների գրագետ օգտագործումը եզակի հնարավորություններ կստեղծեն «ՀայՌուսգազարդե ՓԲԸ հետագա դինամիկ զարգացման համար, որի հիման վրա Ընկերությունը կարող է ծրագրավորված, իր իսկ սեփական նախաձեռնությամբ, կայուն առաջատար դիրք գրավել տարածաշրջանի էներգետիկական շուկայում:


Անկաշկանդ զրույցի ընթացքում Ընկերության Գլխավոր տնօրենը պատասխանել է նաև հյուրերի հարցերին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button