Ուսումնասիրվում է ներտնային տեխնիկական սպասարկման ծառայության որակը

17 դեկտեմբերի 2008, 14:00

2008թ. տարեսկզբից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ը պարբերաբար անցկացնում է բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդների ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարման ուսումնասիրություն:

Ընկերության կողմից մշակված հարցաթերթիկների վերջին հարցումների համաձայն, 3580 հարցվածներից 100 տոկոս բնակիչ-բաժանորդներն ունեն կնքված պայմանագրեր, բաժանորդների 78,60%-ի մոտ կատարվել է տեխնիկական սպասարկում, 71,73-%-ի մոտ անցկացվել է հրահանգավորում: Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման որակը բավարար են գնահատել հարցվածների 55,87%-ը, ՆԳՀՏ սպասարկման նպատակի մասին տեղեկացված են եղել հարցվածների 92,93%-ը:

Ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում հանրապետությունում կատարվել է 970333 բաժանորդի տեխնիկական սպասարկում կամ ծրագրավորված 1022994 այցերի 94,85%-ը: 50550 բաժանորդ չի սպասարկվել ՝ փակ դռների պատճառով:

Այցերի ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 215561 ակտ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button