Նախորդ տարվա համեմատ 11 տոկոսով աճել են բնական գազի ներկրման ծավալները

16 դեկտեմբերի 2008, 10:00

2008թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել շուրջ 2 մլրդ 4 մլն 938 հազար խորանարդ մետր բնական գազ, ինչը 11 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում հանրապետությունում իրացվել է շուրջ 1 մլրդ 846 մլն 774 հազ. խ.մ գազ, որից բնակչությունը սպառել է շուրջ 488 մլն խ.մ, արդյունաբերությունը՝ շուրջ 345 մլն խ.մ: էներգետիկայի բնագավառում սպառումը կազմել է շուրջ 564 մլն խ.մ:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button