«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն սկսում է ազդանշանային համակարգերի տեղադրման գործընթացը

5 դեկտեմբերի 2008, 14:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ներդրումային ծրագրի շրջանակում առաջիկա օրերին հանրապետության բազմաբնակարան շենքերում կսկսվի ազդանշանային սարքերի տեղադրումը: Այդ նպատակով ստեղծվել են համապատասխան ուսուցում անցած ավելի քան 180 մասնագիտական խմբեր:

Անվտանգության ազդանշանային սարք

Անվտանգության ազդանշանային սարք

Տեղադրման գործընթացը նախատեսվում է իրականացնել երեք փուլով:

Առաջին փուլում սարքերը կտեղադրվեն բազմաբնակարան շենքերում՝ մոտ 250–300 հազար բնակարաններում: Երկրորդ փուլում ազդանաշանային համակարգերը կտեղադրվեն շքամուտքերում: Երրորդ փուլում գործընթացի մեջ կներառվի նաև մասնավոր հատվածը:

Ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյանի, ազդանշանային համակարգերի տեղադրման գործընթացը կավարտվի 2011թ.-ին` դառնալով պարտադիր նորմ: «Գազազգայուն սարքավորումների տեղադրման միջոցով հնարավոր կլինի նվազեցնել բնակելի շենքերում և գազասպառող այլ օբյեկտներում տեխնածին աղետների քանակը, բայց ցանկացած դեպքում բաժանորդի ուշադրությունն ու անվտանգության կանոններին հետևելը մնում է պարտադիր պայման: Չբացառելով մարդկային գործոնը վթարային իրավիճակներում, Ա. Հովսեփյանը նշեց, որ ազդանշանային սարքավորումները առաջին հերթին կտեղադրվեն ռիսկային խումբ ներկայացնող բաժանորդների մոտ:

Ինչ վերաբերում է սարքի գնման եւ տեղադրման ծախսերին, ապա բնակչի կողմից որեւէ ուղղակի վճար չի նախատեսվում, քանի որ նշված ծախսերը պետք է ներառվեն գազի սակագնում:

„Նման սարքավորումներ կիրառվում են արդեն շատ երկրներում, սակայն դրանց տեղադրումը կրում է կամավոր բնույթ: „ՀայՌուսգազարդ“ ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյանի համոզմամբ, բարձրահարկ շենքերում չի կարելի կամավոր մոտեցում ցուցաբերել, քանի որ եթե տեղադրումը համատարած և պարտադիր չէ, ապա անվտանգության ապահովումը երաշխավորված չի կարող լինել: Ի տարբերություն այլ երկրների, մեր երկրում վտանգի աստիճանը շատ ավելի բարձր է, քանի որ մեր բաժանորդները գազը օգտագործում են ոչ միայն կենցաղային, այլ նաև ջեռուցման նպատակով:



Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button