Նոյեմբեր ամսին գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 6802-ով

3 դեկտեմբերի 2008, 12:00

2008 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 567 003 բաժանորդ:

Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 6802-ով: Ըստ ամիսների այս ցուցանիշը լավագույն է տարվա արդյունքների մեջ:

Անցած 11 ամիսների ընթացքում գազահամակարգի ավելացած բաժանորդների թիվը կազմել է 50 734:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button