Ավարտվեց Քաջարան — Արարատ մայրուղային գազատարի գծային հատվածի կառուցումը

2 դեկտեմբերի 2008, 16:00

Արարատի մարզի Վեդի քաղաքին հարակից տարածքում դեկտեմբերի 1-ին հանդիսավորությամբ նշվեց 186,3 կիլոմետր երկարությամբ «Քաջարան-Արարատ» մայրուղային գազատարի գծային հատվածի կառուցման ավարտը, որին ներկա էին նախագահ ՀՀ Սերժ Սարգսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, պետական այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի և առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր:

Ավարտվեց Քաջարան — Արարատ մայրուղային գազատարի գծային հատվածի կառուցումը

Ավարտվեց Քաջարան — Արարատ մայրուղային գազատարի գծային հատվածի կառուցումը

Ողջունելով եւ շնորհավորելով ներկաներին, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը կարևորեց այլընտրանքային գազատարի ռազմավարական նշանակությունը, որն ուղղված է երկրի էներգետիկ անվտանգության բարձրացմանը: Գազատարը մասնակցելու է իրանական գազի փոխադրմանը Հայաստանի կենտրոնական շրջաններ, նպատակ ունենալով բարձրացնել հանրապետության գազամատակարարման հուսալիությունն ու միաժամանակ կարևոր բաղադրիչ հանդիսանալով տարածաշրջանային էներգետիկ համագործակցության ծրագրերում:

Ըստ Կ. Կարապետյանի, «կառույցը եզակի է, 3000 մետր բարձրության վրա մարդուն շատ դժվար է աշխատել, անգամ տեխնիկան չի կարող աշխատել, այնպես որ, այն կարող է անգամ Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվել»։ 
Սակայն, ինչպես նշեց Ընկերության գլխավոր տնօրենը, «Գազպրոմ»-ի հետ պայմանագրի ստորագրումից հետո ռեկորդային ժամկետներում հավակնոտ ծրագիրն իրականություն դարձավ։ ՀՀ կառավարության եւ «Գազպրոմ» ընկերության միջեւ հարաբերությունները դասական օրինակ են, թե ինչպես կարելի է միասին աշխատել ու բարեկամություն անել»:

Կ. Կարապետյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին, ում մասնակցությունը միջոցառմանը վկայում է այն մասին, թե երկրի ղեկավարությունն ինչ մեծ ուշադրություն է հատկացնում էներգետիկ անվտանգության խնդիրներին։ Դա նկատելի է եղել միշտ, երբ երկրի ղեկավարը Հայաստանի վարչապետն էր, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահը։ Նա շնորհակալություն հայտնեց նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում անմիջական հսկողության եւ ուշադրության ներքո է սկսվել մեծածավալ եւ հավակնոտ գազաֆիկացման ծրագիրը, սկիզբ է դրվել գազաէներգետիկ մեծ ծրագրերին, որոնք ընկերությանը հնարավորություն տվեցին շահույթ ստանալ՝ թափ վերցնելով դեպի զարգացման հաջող ընթացք։ Նա երախտիքի խոսքեր ուղղեց «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Բ.Միլլերին, ինչպես նաեւ իրանական կողմին, էներգետիկայի նախարարությանը, գործընկերներին, շինարարներին:


Կ.Կարապետյանը հայտարարեց, որ սա հզոր ծրագրերի ու նախագծերի միայն սկիզբն է, եւ անպայման կունենա իր արժանի տեղը տարածաշրջանային էներգետիկ շուկայում։


«Գազպրոմ» ԲԲԸ կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերի գնահատմամբ, այս գազատարը, անկասկած, Հայաստանի էներգետիկ ապահովման համար դառնալու է շատ կարեւոր օղակ, այն նաեւ լուրջ նախագիծ է հայ սպառողներին ավելի հուսալի եւ կայուն էներգառեսուրսներ մատակարարելու առումով։ Արձանագրելով, որ նախագիծը դյուրին չէր, գործը կատարվել է բարդ լեռնային պայմաններում՝ շատ սեղմ ժամկետներում, նա շնորհակալություն հայտնեց շինարարներին անձնուրաց աշխատանքի համար։ «Նախագիծն իրականացվել է մեր համատեղ ընկերության՝ «ՀայՌուսգազարդի» կողմից։ Այս ընկերությունը, անկասկած, համագործակցության օրինակ է երկու երկրների միջեւ, որը կարելի է հանգիստ ներառել դասագրքերում»,-ասաց նա՝ հավելելով, որ նման նախագիծը կարող էր կյանքի կոչվել միայն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարձր մակարդակի քաղաքական համագործակցության հիմքի վրա։ «Մեր համագործակցությունը էներգետիկ ոլորտում կրում է երկարաժամկետ ու ռազմավարական բնույթ։ Սա ամբողջովին բաց համագործակցություն է, որը հիմնված է բարեկամության եւ փոխադարձ շահի վրա»,-եզրափակեց Ա. Միլլերը։


Գազատարի վերջին հատվածի խորհրդանշական եռակցում

Գազատարի վերջին հատվածի խորհրդանշական եռակցում

Միջոցառման ընթացքում հյուրերի ներկայությամբ տեղի ունեցավ գազատարի վերջին հատվածի խորհրդանշական եռակցումը:
Քաջարան-Արարատ 720 մմ տրամագծով գազամուղը «Իրան-Հայաստան» գազատարի շարունակությունն է:Ավելի քան 130.0 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային այս ծրագրի իրականացումը 2007 թվականին սկսել է հայ-ռուսական «ՀայՌուսգազարդ» Ընկերությունը: Ծրագրի ֆինանսավորումն իրականացվել է «Գազպրոմ» ԲԲԸ օգտին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոսմերի լրացուցիչ թողարկման միջոցների հաշվին:

«Քաջարան-Արարատ» գազատարը մասնակցելու է Հայաստանի կենտրոնական շրջաններ իրանական գազի փոխադրմանը՝ ՋԵԿ-երում էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով: Մատակարարվող գազի դիմաց վճարումներն իրականացվելու են «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» սկզբունքով: Երևանի ՋԷԿ-ի (230 ՄՎտ) և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի (480 ՄՎտ) հզորություններով արտադրված էլեկտրաէներգիան պետք է ապահովի դրա պայմանագրային ծավալի առաքումն ԻԻՀ, իսկ «շահութաբեր» էկելտրաէներգիայի իրացումը՝ գազի փոխադրման և ծրագրի ներդրումների վերադարձը:


«Քաջարան-Արարատ» գազատարը կառուցվել է բարդ լեռնա-երկրաբանական և եղանակային պայմաններում՝ ծովի մակերևույթից 1500–3000 մետր բարձրության վրա, ինչը ծրագիրը դասում է յուրահատուկ նախագծերի շարքին: Աշխատանքներն իրականացվել են կապալառու 9 կազմակերպությունների ուժերով, շիանարարությանը մասնակցել են տարբեր մասնագիտությունների շուրջ 1000 մասնագետներ:


Գազատարի շինարարության առաջատարները պարգեատրվեցին Կ.Կարապետյանի կողմից

Գազատարի շինարարության առաջատարները պարգեատրվեցին Կ.Կարապետյանի կողմից

Միջոցառման ավարտին գազատարի շինարարության առաջատարները պարգեատրվեցին Կ.Կարապետյանի կողմից:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button