Առաջարկվել է բազմակողմանի օգնություն վթարի հետևանքները վերացնելու համար

Այսօր`ժամը 12:30 Մոսկվայի ժամանակով Վրաստանը դադարեցրել է Հայաստանի գազամատակարարումը:

«Գազպրոմ» ԲԲԸ մամուլի կենտրոնի տեղեկացմամբ, դադարեցման պատճառը, որը նշել է վրացական կողմը, Ղազախ-Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի 43,4–66 կմ հատվածի վրա վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացումն է՝ հայտնաբերված վնասվածքների հետեւանքների վերացման նպատակով:

«Գազպրոմ» ԲԲ եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերությունները դիմել են Վրաստանի Գազափոխադրման ընկերությանը վթարի հետեւանքների վերացման գործում բազմակողմանի հրատապ օգնություն ցուցաբերելու առաջարկով, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում վերականգնվի Հայաստանի Հանրապետության գազամատակարարումը:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am