Ուսուցանվել և վերապատրաստվել է 1206 մասնագետ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Ինժեներակա կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնը շարունակում է մասնագիտական կադրերի ուսուցման և որակավորման բարձրացման դասընթացները, որոնք նպատակաուղղված են կենցաղային գազասպառման համակարգերի անվտանգ շահագործմանը:

Ուսուցման համար հիմք են հանդիսանում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հանձնարարականները, տարբեր կազմակերպությունների (ձեռնարկությունների) և «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի միջև երկկողմանի կնքված պայմանագրերը, ինչպես նաեւ անհատների կողմից ներկայացրած դիմում հայտերը:
Ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հանձնարարականի, 2008 թվականին նախատեսվում էր հանրապետության գազի բնագավառի 840 մասնագետի ուսուցում և վերապատրաստում, այնինչ, Ուսումնատեխնիկական կենտրոնում 2008թ. ուսուցանվել է 770 մասնագետ՝ 590-ի փոխարեն և վերապատրաստվել 436-ը՝ նախատեսված 250-ի փոխարեն:

2008 թ.-ին ՈՒսումնատեխնիկական կենտրոնի մշակած 5 թեմատիկ պլաններն ու ծրագրերը հաստատվել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից, անցկացվել են 144 աշխատակիցների ստուգումներ: Ընթացիկ տարում տպագրության են ներկայացվելու «Կենցաղային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում», «Մայրուղային գազատարների շահագործում» մեթոդական ուղեցույցները: Մշակման փուլում է «Հեղուկացված նավթային գազերի օգտագործումը գազաբալոնային ավտոմեքենաներում մեթոդական ուղեցույցը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am