Վերակառուցվում է «Ադիգազ» հ/տ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների խորհուրդը նախնական հավանություն է տվել վերակառուցել Ծաղկաձորում գտնվող «Ադիգազ» հանգստյան տունը եւ կառուցել համակարգի աշխատակիցների առողջության բարելավման կենտրոն:

«Ադիգազ» հանգստյան տուն

«Ադիգազ» հանգստյան տուն

Այդ նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից մշակվել է հանգստյան տան վերակառուցման եւ ընդլայնման ծրագիրը, որով նախատեսվում է ներդնել շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ կառուցել նախադեպը չունեցող միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտա-առողջարարական հյուրանոցային համալիր: Այդ ներդրումներն իրենց նպաստը կբերեն Հայաստանի տուրիզմի զարգացմանը:

Շինարարական եւ վերակառուցողական աշխատանքները կսկսվեն ընթացիկ տարվա ապրիլի սկզբին եւ կավարտվեն մինչեւ 2010 թ. վերջը:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am